A
A
«Օմիկրոնը» հասավ Վրաստան
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
«Վարակվածները Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ԱՄՆ և Մերձավոր Արևելք, մասնավորապես Դուբայ մեկնելու պատմություն ունեն։ Երկուսն էլ մեկուսացված են։ Նրանց հետ շփում ունեցած 26 հետազոտություն է անցնում»,-ասել է Գամկղրելիձեն։
Աղբյուր՝ Aliq.ge