Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ ձյուն մերկասառույց
A A
Սպորտ

Ձյուն, մերկասառույց․ ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, դեկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Մարզերում այսօր երեկոյան ժամերին, դեկտեմբերի 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 20-22-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ն աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։ 

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև: