Բացել լրահոսը Փակել լրահոսը
269601867_1506317003068172_1664596329008277397_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Մահվան ելքով պատահար՝ Վանք-Դրմբոն ավտոճանապարհին

Արցախի ոստիկանության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 19-ին ժամը 18:30-ին ԱՀ ոստիկանության Գետավանի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 17:45-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ.Պ.-ն (ծնված 1996թ.), Մարտակերտ քաղաքի բնակչուհի Ս.Ա.-ն (ծնված 1975թ.), իսկ մյուս ուղևորուհին՝ Ստեփանակերտ քաղաքի բնկչուհի Ս.Պ.-ն՝ (ծնված 1971թ.) մահացած վիճակում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները և օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում, Դ. Պ.-ն վարելով «Dodge Durango» ավտոմեքենան, Վանք-Դրմբոն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ մյուս ուղևորուհիn տեղում մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: