Բացել լրահոսը Փակել լրահոսը
անտոնիո գուտերեշ
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեկնել է Լիբանան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղևորվել է Լիբանան:

Այսօրվանից՝ դեկտեմբերի 19-ից 22-ը նա պետական այցով գտնվելու է Բեյրութում:

«Լիբանանի համար դժվարին ժամանակաշրջանում սա կլինի համերաշխության այց, որի ընթացքում գլխավոր քարտուղարը վերահաստատելու է ՄԱԿ-ի աջակցությունը Լիբանանին և նրա ժողովրդին»,- նշված է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Գուտերեշը Բեյրութում հանդիպելու է Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի և վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: