Բացել լրահոսը Փակել լրահոսը
1071155
A A
Պաշտոնական

Սիսիան-Երևան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 19-ին, ժամը 10:13-ին ահազանգ է ստացել, որ Անգեղակոթ գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1990 թ.) և «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մոտ 50 մ գլորվելով հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում։ Վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ս․ Զ․-ն (ծնված 1998 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Գ․ Հ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։