A
A
Ձյուն է տեղում Ապարանի և Ամասիայի տարածաշրջաններում
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։