Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок
A A
Քաղաքականություն

Դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ

1991թ. այս օրը՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: Ռումինիան Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցած առաջին պետությունն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և մենք ջերմությամբ ենք հիշում այդ փաստը:

Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված փոխադարձ վստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկու ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա:

Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի քայլերը՝ հայկական մշակութային ժառանգությունը Ռումինիայում պահպանելու և հայ համայնքին աջակցելու գործում:

Մենք պատրաստակամ ենք ընդլայնել Ռումինիայի հետ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Այս հոբելյանական օրը Ռումինիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և բարեկեցություն: