Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ են անցկացվել

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ:

Հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի: 

Ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 15 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը: