Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ով որտեղ ինչ մասնաբաժին ունի. Իրական շահառուների հայտարարագրման առաջին փուլն ավարտված է (տեսանյութ)

Ավարտվել է իրական շահառուների հայտարարագրման առաջին փուլը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի՝ Տաթև Մկրտչյանի խոսքով սակայն, հայտարարագիր ներկայացրած իրավաբանական անձանց թիվը առաջին փուլում քիչ է, բայց  բավարար:

Մկրտչյանը նշում է ՝ վարչական վարույթի տակ գտնվող իրավաբանական անձանց հիմնական վիճարկումը եղել է իրազեկվածության պակասը: 

Պետռեգիստրի գործակալության պետի պնդմամբ Արդարադատության նախարարությունը բավարար չափով իրազեկել է օրենքի մասին. պատրաստվել են իրազեկման հոլովակներ, ուղարկվել են համապատասխան էլեկտրոնային նամակներ, որտեղ նշվել է հայտարարագրի ներկայացման կարգն ու ժամկետը:

Տաթև Մկրտչյանը ներկայացրել է նաև օրենքի կիրարկման երկրորդ փուլում իրավաբանական այն անձանց շրջանակը, ովքեր հաջորդ տարի պետք է ուղարկեն հայտարարագիր:

Մանրամասները տեսանյութում