Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեր տները ուզում են մինիմալ գներով վերցնեն ու 18 անգամ շատ գերշահույթ ստանան. Ֆիրդուսի բնակիչներ (տեսանյութ)

Ֆիրդուսի փողոցի՝ պետական կարիքների համար օտարվող տների բնակիչները հերթական անգամ իրենց խաբված են զգում։

Մի քանի օր առաջ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի  իրականացման գրասենյակից նամակ են ստացել, որով փոխհատուցման համար իրենց առաջարկվող գումարը բավականին ցածր է խոստացված գումարից։ 

«Իրենք մեր հողերը ուզում են մինիմալ գներով վերցնեն, 18 հարկանի շենքեր կառուցեն ու 18 անգամ շատ գերշահույթ ստանան»,-նշում է բնակիչներից մեկը։

Վերջիններիս տասնհինգօրյա ժամկետ է տրվել պայմանագրի դրույթների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար։ Ֆիրդուսի բնակիչներին կասկածելի է թվում իրացման գրասենյակի գործելաոճը։  Կասկածում են, որ կառույցը ցանկանում է բնակիչների տների հաշվին գումար աշխատել։

Բնակիչները հույս ունեն, որ համապատասխան պետական կառույցները կմիջամտեն գործին և իրենց  նորից չեն ստիպի դուրս գալ փողոց՝ իրենց իրավունքներին տեր կանգնելու համար։ Մանրամասները տեսանյութում։