Բացել լրահոսը Փակել լրահոսը
meclis-kavga_2966
A A
Քաղաքականություն

Թուրքիայի մեջլիսում կին պատգամավորներն իրար վրա են հարձակվել

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել կռիվը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է և ցավով լի։

Նրան հակադարձել են ԺՀԿ-ականներ Գյուլիզար Բիչեր Քարաջան և Բուրջու Քյոքսալը՝ պաշտպանելով ԺՀԿ նախկին գործիչներին և նրանց քաղաքականությունը։

Ընդմիջմանը լարվածությունը վերածվել է քաշքշուկի։