Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նեդ Փրայս
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումները Բրյուսելում

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների հաստատմանը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած վերջին հանդիպումները: Մենք մեծապես աջակցում ենք ապագա ուղիղ շփումները՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- գրել է Փրայսը: