Բացել լրահոսը Փակել լրահոսը
268462762_281561223990053_439602873128983458_n
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 17-ին ժամը 05:47-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակարան:

Ժամը 05:48-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության, հրշեջ փրկարարական մասի մեկ մարտական հաշվարկ :

Բնակչության օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:00-ին, լիամարվել` ժամը 06:15-ին:

Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանի խոհանոցի կահույքը մասնակիորեն, վնասվել է կախովի առաստաղը և լվացքի մեքենան: Հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը։

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն