Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետների հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ` հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։