Բացել լրահոսը Փակել լրահոսը
1070978
A A
Հասարակություն

Արմեն Կոտոլյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետի միջև ստեղծված ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը:

«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշերի տարբերություններ և արդեն հայտնի է, որ մեկ տարի է, ինչ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք, դա մեզ չի հաջողվում»,- ասել է Կոտոյանը:

Նա հայտնեց, որ շուտով խմբակցությունը հայտարարություն կտարածի: