Բացել լրահոսը Փակել լրահոսը
75369_b
A A
Պաշտոնական

25 միավոր «Կամազ-4308» ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանն ամրացված «Կամազ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց եւ ամրացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ըստ որոշման հիմնավորման, ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում եւ իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքներ: «Դեպքերին արագ եւ առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային եւ դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք եւ անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» էլ որոշվել է մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել: