A
A
Հրդեհ Թումանյան քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 16-ին, ժամը 00։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյանի համայնքապետարանի մոտակա տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան քաղաքի 6-րդ փողոցում գտնվող երկու փայտաշեն տներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 08։14-ին։ Այրվել են երկու փայտաշեն տները (մոտ 150 քմ)։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տների նկուղներ և հարակից տներ։