A
A
Ասիան, Աֆրիկան, նոր Եվրոպան
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության հարցման արդյունքներով 2010 թվականի ամենամասսայական ֆուտբոլիստ է համարվում Իրանի հավաքականի եւ «Պերսեպոլիսի» խաղացող Քարիմ Բաղերին: Նրա օգտին արդեն ձայն են տվել 30.416 ֆուտբոլասերներ:
Մասսայականությամբ երկրորդ տեղում է նրա հայրենակից, Թեհրանի «Էսթեղլալի» ֆուտբոլիստ Ֆարհադ Մաջիդին` 26.178 ձայն:
Իսկ ահա 2009 թ աշխարհի լավագույն խաղացող, արգենտինացի Լիոնել Մեսին 3.900 ձայնով այդ ցուցակում զբաղեցնում է ընդամենը 10-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ առաջին տասնյակում ընդգրկված ֆուտբոլիստներից 5-ը հանդես են գալիս ասիական, 3-ը` աֆրիկյան, եւ միայն երկուսը` եվրոպական ակումբներում: