Կնշեն երկրի միավորումը
Գերմանիայի նախկին երկու` Ֆեդերատիվ եւ Դեմեկրատական հանրապատությունների միավորման 20-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 20-ին Լայպցիգում տեղի կունենա ուշագրավ ֆուտբոլային հանդիոպում, որին կմասնակցեն այդ երկու երկրների նախկին հավաքականները:
ԳՖՀ-ի հավաքականի կազմում հանդես կգան 1990 թվականի աշխարհի չեմպիոնները, այդ թվում թիմի ավագ Լոթար Մաթեուսը, Յուրգեն Կլինսմանը, եզրափակիչում միակ գոլի հեղինակ դարձած Անդրեաս Բրեմեն: Իսկ ահա նախկին ԳԴՀ-ի թիմը կներկայացնեն Արեւելյան Գերմանիայում ծնված խաղացողները: Ինչ վերաբերում է երկու հավաքականների կազմում հանդես եկած Մաթիաս Զամերին, որը 1996 թ արդեն միացյալ Գերմանիայի ընտրանու հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, չի կարող խաղալ իր պատմական հայրենիքի` ԳԴՀ-ի կազմից, քանի որ ծնկի վնասվածք է ստացել:
Ի դեպ, գերմանական երկու հավաքականները նախկինում մեկ անգամ հանդիպել էին իրար հետ: Դա տեղի է ունեցել 1974 թ աշխարհի առաջնության ժամանակ: Այդ խաղն ավարտվել է Արեւելյան Գերմանիայի ֆուտբոլիստների սենսացիոն հաղթանակով (1:0), քանի որ ԳՖՀ-ի ընտրանին նախ հանդես էր գալիս սեփական հարկի տակ, բացի այդ Եվրոպայի գործող չեմպիոնն էր: