Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tatul-696x500
A A
Քաղաքականություն

Թուրքերի տրամաբանությամբ՝ միջանցքի մասին փաստաթուղթ գոյություն չունի. Թաթուլ Հակոբյան (տեսանյութ)

Լաչինի և Զանգեզուրի միջանցքը չեն կարող նույն կարգավիճակը ունենալ։ Չգիտես ինչու ՀՀ դիվանագիտությունը չի բարձրաձայնում, որ Նախիջևանը անկլավ չէ՝ այն ճանաչվել է Թուրքիայի և Իրանի կողմից։ Իսկ Արցախը որևէ երրորդ պետության հետ սահման չունի։ Այս մասին «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկման նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Վերջինս կարծում է․ «Թուրքիան և Ադրբեջանը տեսնում են, որ Հայաստանն, ըստ էության, մենակ է մնացել, դաշնակից չունի, թույլ է»։

Նրա խոսքով՝ հակառակորդ պետությունները փորձում են Հայաստանին հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը պարտադրել։

Թաթուլ Հակոբյանն ընդգծում է՝ այն տրամաբանությամբ, ինչպես թուրքերն ու ադրբեջանցիներն են հասկանում, միջանցքի մասին որևէ հոդված որևէ փաստաթղթում չկա։

Հակոբյանի համոզմամբ՝ միջանցքի թեման Հայաստանի համար պետք է կարմիր գիծ լինի․ ՀՀ պետք է համաձայնվի ճանապարհների և երկաթուղիների վերաբացման հետ, բայց որևէ կերպ չպետք է համաձայնվի միջանցքի գաղափարին։  

Թաթուլ Հակոբյանը չի բացառում Թուրքիայի և Ադրբեջանի՝ ստատուս քվոն պահպանելու մտադրությունը։ Այն է՝ եթե Հայաստանը 25 տարի հաղթանակած էր շրջափակման մեջ, ապա շարունակի շրջափակված մնալ նաև պարտված վիճակում։