Բացել լրահոսը Փակել լրահոսը
25345137_0_89_1000_717_1920x0_80_0_0_6a97d64ca8703039c73884fe0c7a4868
A A
Հասարակություն

Բագրատ Սրբազան Գալստանյանը, Գրիգորի Խաչատուրովը և Թոխատյանը պատրաստ են Մինասյանի համար անձնական երաշխավոր դառնալ․ փաստաբան

Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր: Այս մասին գրառում է կատարել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Երեկ փաստաբանը գլխավոր դատախազին միջնորդել էր Սիսական ջոկատի հրամանատար, Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ։