A
A
Չեմպիոնը վերադարձրեց գավաթը
Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2010 թ առաջնության չեմպիոն «Մալմյոյից» ետ է պահանջել հաղթողին հանձնվող գավաթը: Պատճառն այն է, որ վերջերս լուրեր են տարածվել, որ իբր գավաթի ներսում գրված է «Ընդմիշտ Բախեն» բառեր:
Շվեդիայում ժողովրդական լեզվով Բախեն անվանում են «Համարբյու» ակումբին: Պարզվում է, որ չեմպիոնության գավաթը պատրաստած Ինգեմար Էկլունդը, որը վերջերս մահացել է, հենց այդ թիմի երկրպագուն է եղել: Ըստ ասեկոսեների, նա գավաթի ներսում վերը նշված բառակապակցությունն է գրել, որպեսզի «Համարբյուն» միշտ նվաճի չեմպիոնի կոչումը:
Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է հետաքննություն անցկացնել եւ վերջ տալ նման բոլոր ասեկոսեներին: