Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zerebiovka
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն չեղարկել է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ տեխնիկական լուրջ սխալ են թույլ տվել կազմակերպիչները:

Ինչպես նշում է եվրոպական ֆուտբոլի միության պաշտոնական կայքը, վիճակահանության ժամանակ սկզբում զույգ են կազմել իսպանական «Վիլյառեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ինչն արգելված է կանոնակարգով, քանի որ թիմերն արդեն իրար հետ հանդիպել են խմբային փուլում:

Սակայն, վիճակահանության կազմակերպիչները մոռացել են անգլիական ակումբի անունով գնդակը վերադարձնել զամբյուղ, ինչի արդյունքում խախտվել է վիաճակահանության հերթականությունը: Այդ իսկ պատճառով ՈՒԵՖԱ-ն չեղարկել է վիճակահանության արդյունքները: Այսօր կանցկացվի նոր վիճակահանություն: