A
A
Երևանի «Ալաշկերտի» նախկին մրցակիցները կխաղան Եվրոպայի լիգայում
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի անցումային խաղերի վիճակահանությունը։
Չեմպիոնների լիգայից դուրս մնացած իսպանական «Բարսելոնան» այդ փուլում կհանդիպի իտալական «Նապոլիի» հետ: Երևանի «Ալաշկերտին» չեմպիոնների լիգայից դուրս թողած Տիրասպոլի «Շերիֆը» կխաղա պորտուգալական «Բրագայի» հետ, իսկ Եվրոպայի լիգայում մեր թիմին հաղթած շոտլանդական «Ռեյնջերսն» ուժերը կչափի Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Ահա մնացած զույգերը.
«Զենիթ» - «Բետիս»
«Ատալանտա» - «Օլիմպիակոս»
«Սևիլյա» - «Դինամո» (Զագրեբ)
«Պորտու» - «Լացիո»
«ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ Սոսիեդադ»
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի անցումային առաջին հանդիպումները տեղի կունենան 2022թ փետրվարի 17-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 25-ին: