Բացել լրահոսը Փակել լրահոսը
54172
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: