A
A
«Բանանց-2»-ի «օգնությամբ»
Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի նախավերջին 26-րդ տուրի հանդիպումները:
Առաջին տեղին հավակնող «Բանանց-2»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Միկա-2»-ին: Այդպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի հաղթող դարձավ Երեւանի «Արարատը», որն 52 միավորով անհասանելի դարձավ իր մրցակիցների համար: Մեր ֆուտբոլի նախկին դրոշակակիրը մեկ տարի անց կրկին վերադարձավ բարձրագույն խումբ:
Երկրորդ տեղի համար կպայքարեն «Բանանց-2»-ն ու «Փյունիկ-2»-ը, որոնք վաստակել են 47-ական միավոր:
Այսօր կայացած մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Փյունիկ-3» - «Գանձասար-2»` 1:1
«Շիրակ-2» - «Փյունիկ-2»` 0:6
«Իմպուլս-2» - «Շենգավիթ»` 1:3