A
A
Հայաստանի ծանրորդներն անհաջող մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մեկնարկը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում անհաջող ստացվեց։
81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրեց 8-րդ հորիզոնական։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ 374 կգ արդյունքով:
Այսօր ելույթ կունենա 89 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը, որը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Մեկնարկը նախատեսված է ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 ծանրորդ` 9 տղամարդ, 1` կին: