Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vahan
A A
Սպորտ

Վահան Բիչախչյանի գոլը օգնեց «Ժիլինային» կարևոր հաղթանակ տանել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը Սլովակիայի առաջնության 18-րդ տուրի խաղում աչքի է ընկել արդյունավետ գործողություններով:

 

Նրա թիմը` «Ժիլինան», հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Տրենչինին»: Հայ ֆուտբոլիստը նախ գոլային փոխանցում է կատարել խաղընկերոջը: Խաղի 74-րդ րոպեին երբ տանտերերը կրճատել են հաշվի տարբերությունը` 1:2, նա հեռահար հարվածով խփել է երրորդ գոլը և գործնականում ապահովել իր թիմի հաղթանակը: Սա մեր ֆուտբոլիստի խփած 6-րդ գնդակն է Սլովակիայի ընթացիկ առաջնությունում, բացի այդ թվով 9-րդ արդյունավետ փոխանդումը: 

 

Այս հաղթանակից հետո «Ժիլինան» վաստակելով 26 միավոր, բարձրացավ 5-րդ տեղ: Նշենք, որ առաջին փուլից հետո պայքարը չեմպիոնության համար կշարունակեն առաջին վեց տեղերը գրաված թիմերը:

 

Հաջորդ խաղը «Ժիլինան» կանցկացնի դեկտեմբերի 19-ին: Այդ օրը Վահան Բիչախչյանի թիմը կհյուրընկալի առաջնության առաջատար «Սլովանին», որը վերջերս 3 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի հետ: