A
A
Արմանդո Համբարձումյանը վերադարձավ Բուլղարիա
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, բուլղարահայ Արմանդո Համբարձումյանը այսօր առաջին մարզումն է անցկացրել իր նախկին թիմի` Պլովդիվի «Բոտեւի» կազմում:
Այն բանից հետո, երբ թիմի դարպասապահ Պետեր Ստոիչկովը մեկ շաբաթ բաց է թողել մարզումները, ակումբի ղեկավարությունը անմիջապես հեռացրել է կարգազանց 26-ամյա ֆուտբոլիստին: «Բոտեւը» նրա տեղը հրավիրել է 32-ամյա փորձառու Արմանդո Համբարձումյանը, որը ներկայումս ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
Նշենք, որ մեր հայրենակիցը վերջին տարիներին հանդես էր գալիս Կիպրոսում` «Դոկսա» եւ «Էնոնիս» թիմերում: Նա Հայաստանի ազգային թիմի կազմում անցկացրել է 8 խաղ: