Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թենիսիստուհին` մարաթոնյան վազորդ

Սպորտ
e283b625f790eaecb4235f9e31befddb

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ֆրանսիացի թենիսիստուհի Ամելի Մորեսմոն, որը մեծ թենիսին հրաժեշտ է տվել 2009 թվականին, ուժերը փորձարկել է մարաթոնյան վազքում:

2006 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողը, մասնակցելով Նյու Յորքի հանրահայտ մարաթանյան վազքին, 42,195 կմ մրցատարածությունը հաղթահարել է 3 ժամ, 40 րոպե եւ 20 վայրկյանում: Նա իրենից ետ է թողել նախկին թենիսիստներ Յանիկ Նոային (4:01.38), Ջաստին Գիմելստոբին (4:09.58) եւ Ջոնաթան Ստարկին (4:24.22):