Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+intelektual
A A
Սպորտ

«Ինտելեկտուալ Սպորտի Օրեր» Երևանում. կայացել է շախմատի մրցաշար 

Հայաստանի Շախմատի Ակադեմիայում կայացել է «Ինտելեկտուալ Սպորտի Օրեր» շախմատային ընկերական մրցաշար:

Ինչպես տեղեկացնում է ակադեմիայի ֆեյսբուքյան էջը, մրցաշարն անցկացվել է Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա արտակարգ և լիազոր դեսպանների և Հայաստանի Հանրապետության կառավարության, Նախարարների և Ազգային Ժողովի պատգամավորների միջև։

Համառ պայքարից հետո մրցաշարայի հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Լևոն Խաչատրյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ռայեն Քելլին, իսկ 3-րդ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ Վիկտոր Օլենյուկը:

Մրցաշարը Հայաստանի Շախմատի Ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել է Հայաստանի «Դիվանագիտական Ակումբ»-ը: