Բացել լրահոսը Փակել լրահոսը
266080101_4964985806892270_7022671744902563698_n
A A
Հասարակություն

«Շենգավիթ» բկ-ում ծնվել է 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը

«Շենգավիթ» բկ-ն տեղեկացնում է․
 
Լուսանկարից ժպտացող բժիշկների օգնությամբ լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։
 
Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։
Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։
 
Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։