Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները միայն մեր իշխանության հետ համաձայնեցված կարող են գալ Արցախ․ Ադրբեջանը կապ չունի․ Բեգլարյան (տեսանյութ)

«ՀՀ իշխանության ցանկացած պաշտոնյա պետք է ազատ լինի և ազատ է Արցախ այցելելու համար»․

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ պատգամավորների Արցախ այցելությունից հետո Ադրբեջանի արձագանքի մասին հարցին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել էր հանդիպել հայ գործընկերոջը այդ պատճաբանությամբ։

Ըստ նրա՝ ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախ կարող է այցելել  Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելով։ Ադրբեջանի իշխանություններն այդ հարցի հետ որևէ կապ չունեն։

Բեգլարյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության կարգավորում ապա պետք է համակերպվի այդ մտքի հետ։