Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տարածքների դեօկուպացիա եւ ճանաչում․ ուղերձ Արցախից (տեսանյութ)

Արցախում չնայած ներկայիս անվտանգային խնդիրներին՝ արձանագրվում են տնտեսական հաջողություններ։ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ բնականոն կյանքը վերականգնվել է։

Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի 30 և Սահմանադրության ընդունման 15 ամյակի առիթով ի ասուլիսին՝ պետնախարարը ներկայացրեց պատերազմից հետո  Արցախի առաջնային խնդիրներն ու տեսլականը։

Արտակ Բեգլարյանը առանձնացրեց Արցախի տեսլականի 5 առաջնային կետերը՝  անվտանգություն, սոցիալ-տնտեսական զարգացում, Ժողովրդագրական աճ, որակյալ կրթություն, արդյունավետ կառավարում։

Խնդիրները նա բաժանում է երկու մասի՝ հետպատերազմյա և նախապատերազմյա։ «Հետպատերազմյա խնդիրների լուծման ճանապարհին, արդեն կան գրանցված հաջողություններ»,- ասում է նա։

Նրա գնահատմամբ՝ այն, որ Արցախում արդեն շուրջ 120.000 հայ է բնակվում, արդեն իսկ մեծ հաջողություն է։ Արցախի ՊԲ  և ռուսական խաղաղապահ զորքը անվտանգ միջավայր է ձևավորել․ չնայած որոշ դրվագների։

Խոսելով ԼՂ հիմնախնդրի լուծման մասին, Բեգլարյանը շեշտեց՝  հարցը պետք է լուծվի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման հիման վրա։

«Սրանք այն կարմիր գծերն են, որ պետք է ուղենիշ լինեն թե ԼՂՀ թե ՀՀ համար»,- ասաց նա։

Մանրամասները՝  տեսանյութում