A
A
«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց և վաստակեց առաջին միավորը. Կոնֆերենցիայի լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց Թել-Ավիվի «Մաքաբիին»:
Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գրավել դարպասները: Երկրորդ կեսի 78-րդ րոպեին «Ալաշկերտի» սերբ պաշտպան Դեյան Բոլյևիչը բացեց հաշիվը: Սակայն, դաշտի տերերին չհաջողվեց պահպանել առավելությունը և տոնել առաջին հաղթանակը: Հանդիպման վերջին րոպեին Հաիմ Ալմոնգը խփեց պատասխան գնդակը:
Այդպիսով, «Ալաշկերտն» ոչ-ոքի` 1:1 խաղալով «Մաքաբիի» հետ, վաստակեց առաջին միավորը Կոնֆերենցիայի լիգայում: Մեր թիմն իր խմբում գրավեց վերջին` 4-րդ տեղը, և ավարտեց ելույթները:
Ամփոփիչ աղյուսակ
|
1. |
ԼԱՍԿ |
6 |
5 |
1 |
0 |
12-1 |
16 |
|
2. |
«Մաքաբի» (Թ-Ա.) |
6 |
3 |
2 |
1 |
14-4 |
11 |
|
3. |
ՀԻԿ |
6 |
2 |
0 |
4 |
5-15 |
6 |
|
4. |
«Ալաշկերտը» |
6 |
0 |
1 |
5 |
4-15 |
1 |