Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. ԲԿՄԱ (Սոֆիա) - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղում Հռոմի «Ռոման» Սոֆիայում կհանդիպի տեղի ԲԿՄԱ-ի հետ: Թիմերի առաջին խաղն ավարտվել է իտալական ակումբի խոշոր հաղթանակով` 5:1: 

Դրանից հետո ԲԿՄԱ-ն վաստակել է ընդամենը մեկ միավոր և զբաղեցնում է վերջին տեղը: «Ռոման» 10 միավորով այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և ընդամենը մեկ միավորով է ետ մնում առաջատար «Բոդյո Գլիմտից»:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորված չէ իր թիմի կազմում:

ԲԿՄԱ - «Ռոմա» հանդիպման ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ.