Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Մշակույթ

Հանդիսատեսը ավելի լավ ընկալում է կոնկրետ հայհոյանքը՝ ուղղված կոնկրետ անձին․ Ղազանչյան (տեսանյութ)

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմադրել է ՝ «Արքան հրապարակում» երաժշտադրամատիկական ֆանտազիան ըստ Ալեքսանդր Բլոկի համանուն գործի: Ներկայացման պրեմիերան կայացավ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում:

«100 տարուց ավելի է անցել, ինչ գրվել է այս գործը, բայց երբ կարդում ես՝ ապշում ես, թե որքան արդիական է։  Մտավորական-պետություն, մտավորական-իշխանություն, մտավորական-ամբոխ՝ հավերժական թեմաներ։ Սակայն, ցավոք, հանդիսականն ավելի հեշտ է ընկալում և հաճախում այն ներկայացումներին, որտեղ ամեն ինչի մասին շատ ավելի կոնկրետ է ասվում։ Կոնկրետ հայհոյանքը մեկի նկատմամբ, կոնկրետ հնչեցված պաշտոնյաների անուններ։ Այնինչ՝ արվեստի գործերը մարդկանց մտորելու հնարավորություն պետք է տան»,- ասում է ռեժիսորը:

 

 «Ա1+»-ը զրուցել է Հակոբ Ղազանչյանի հետ՝ թատրոնի ընթացիկ աշխատանքի, խնդիրների, հաջողությունների և սպասվող պրեմիերաների մասին։