Բացել լրահոսը Փակել լրահոսը
265034397_339348987557649_2629965924095948205_n
A A
Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գրառումը ֆբ-ում․

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի։

«Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն՝ անհապահ դատական նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»,- գրել է պաշտպանը։

 

«Հայաստան» դաշինքը արձագանքել է ՍԴ որոշմանը․

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն: