Բացել լրահոսը Փակել լրահոսը
dimonds_952940076
A A
Տնտեսություն

Հայաստանում կհիմնադրվի «Հայ-Ալմաստ» ընկերություն

Կառավարության որոշմամբ կհիմնադրվի «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն։

Որոշումն ընդունվել է Հայաստանի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում առաջ մղելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնելու, ոլորտում ներդրողներ ներգրավելու, ինչպես նաև նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ հիմնավորման, այն հնարավորություն կտա առնվազն ադամանդի արտադրության ծավալներ և արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարի։

Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։

 
 
pinterest sharing button
sharethis sharing button