A
A
Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի 2021թ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այդ մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա ֆուտբոլիստը հարցման արդյունքներով վաստակել է 445 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» խաղացող Համիդ Ագալարովը (312 միավոր), իսկ երրորդ ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կոնստանտին Տյուկավինը (238)։
Արսեն Զախարյանն այս տարի տարբեր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։