A
A
25 հազարի փոխարեն` 100 հազար
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը 4 անգամ ավելացրել է Տոգոյի հավաքակաի դարպասապահ Կոջովի Օբիլալեին հատկացրած օգնության գումարի չափը: Ահաբեկչությունից տուժած ֆուտբոլիստին ՖԻՖԱ-ն կվճարի ոչ թե նախկինում խոստացած 25 հազար դոլար, այլ 100 հազար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Տոգոյի հավաքականը ենթարկվել էր ահաբեկիչների հարձակմանը, երբ ավտոբուսով մեկնելիս է եղել Աֆրիկայի գավաթի խաղարկություն: Այդ ահաբեկչության հետեւանքով զոհվել էին թիմի մարզիչն ու մամուլի քարտուղարը, իսկ երկու ֆուտբոլիստներ վիրավորվել էին: Բոլորից շատ տուժել էր թիմի դարպասապահ Կոջովի Օբիլալեն, որը վիրավորվել էր երկու ոտքերից: