ՄՕԿ-ին հետաքրքրում է մարզիկների, ոչ թե քաղաքական գործիչների մասնակցությունը. Թոմաս Բախ
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է այն լուրը, ըստ որի մի շարք երկների ղեկավարներ պատրաստվում են բոյկոտել 2022թ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը: Նման որոշում են կայացրել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների ղեկավարները:
«ՄՕԿ-ին միշտ մտահոգում է մարզիկների մասնակցության հարցը օլիմպիական խաղերում, այդ իսկ պատճառով ողջունում ենք բոլոր երկրների օլիմպիական թիմերին ցուցաբերած օգնությունն իրենց կառավարությունների կողմից:
Օլիմպիական խաղերում պետական այրերի ներկայությունը կախված է տվյալ երկրի ղեկավարության քաղաքական որոշումից: ՄՕԿ-ը չեզոք դիրք է գրավում քաղաքական հարցերում: Մեզ հետաքրքրում է մարզիկների, ոչ թե քաղաքական գործիչների մասնակցությունը օլիմպիական խաղերում», - հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
Նշենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022թ փետրվարի 4-20-ը: