Գաբրիել Սարգսյանը 10-րդ տեղը գրավեց արագ շախմատի Դուբայի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում ավարտվեց արագ շախմատի Շեյխ Համդան բին Ռաշիդի գավաթի խաղարկությունը:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մրցումային երրորդ օրը 3 անընդմեջ հաղթանակ տարավ: Նա իրար ետևից պարտության մատնեց ԱՄԷ-ի ներկայացուցիչներ Իսակ Սաեդիին, Սալեհ Սալեմին և ինդոնեզիացի շախմատիստուհի Իրինե Խարիշմա Սուկանդարին:
Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 5 միավոր, հինգ շախմատիստների հետ բաժանեց 7-12-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո գրավեց 10-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, որը իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր:
Այսօր կմեկնարկի կայծակնային շախմատի գավաթի խաղարկությունը, որին կրկին կմասնակցեն 24 շախմատիստ, այդ թվում 22 գրոսմայստեր: Գաբրիել Սարգսյանն առաջին տուրում կհանդիպի ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Վլադիսլավ Կովալևի հետ։