Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

BMW-ով կով էր գողացել (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Ալավերդի քաղաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Լճկաձոր գյուղի 50-ամյա բնակչի «ԲՄՎ» մակնիշի մեքենան և սրահում նկատել մոտ մեկ տարեկան խոշոր եղջերավոր անասուն։

Վարորդը կենդանու պատկանելության և տեղափոխման համար փաստաթուղթ չէր ներկայացրել՝ հայտնելով, թե այն իրենն է, տեղափոխում է Լոռու մարզի Ուռուտ գյուղ՝ վաճառելու: Բայց նրա խոսքերը ճանապարհային ոստիկաններին հավատ չէր ներշնչել։ Նրանք Թումանյանի բաժնից օպերատիվ խումբ էին կանչել ու վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, նրանք խոշոր եղջերավոր անասունը գողացել են Լճկաձոր գյուղից։

Նախապատրաստված նյութերն ու գողոնը, ըստ ենթակայության, ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։