Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լոռու մարզի քիմիական աղտոտվածությունը և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Լոռու մարզում քիմիական աղտոտվածության և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի խնդիրներին:
Ասուլիսին մասնակցում են չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Ներկայացվեցին 2018-2021 թվակականներին Լոռու մարզի արդյունաբերական համայնքներում և աղտոտված տարածքներում իրականացված «Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում» հետազոտությունը: Մասնավորապես՝ մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա ծանր մետաղների ազդեցության վերաբերյալ տվյալները, ազդակիր համայնքների բնակչության խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հնարավոր ուղիները:
Այնուհետեւ տեղի ունեցավ «Քիմիական աղտոտվածությունը Լոռիում. մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք» խորագրով համաժողովը, որին հրավիրված են պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Մանրամասները՝  տեսանյութում