Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
cc9ef39eb9891576d5b5a4a37a30081a

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ադրբեջանցի շախմատիստը, ինչպես եւ սպասվում էր, ընտրեց իր սիրած սլավոնական սկզբնախաղը: Արոնյանը մեկը մյուսի ետեւից երկու նոր քայլեր կատարեց, ինչը մրցակցին ստիպեց ավելի երկար մտածել: Մեր շախմատիստը չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չցանկացավ ռիսկի դիմել եւ մրցակցին հնարավորություն տվեց կրկնել դիրքը: Արդյունքում 35-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:

Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ պահպանեց իր առաջատարի դիրքը: Վաղը մրցաշարում հանգիստ կտրվի, իսկ նոյեմբերի 10-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, որն իր ակտիվում ունի 2,5 միավոր: