Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասավ 1/16 եզրափակիչ

Սպորտ
e7982d7dce320a48934c886610ce4fce

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտված սուսերամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք մասնակիցներից առավել հաջող հանդես եկավ Միքայել Ղազարյանը:

Խոցասուսերի մրցումներին նա իր խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ մտավ հաջորդ փուլ: 1/32 եզրափակիչում Միքայել Ղազարյանը 14:13 հաշվով հաղթեց Հոնկոնգի ներկայացուցիչ Լաու Կամ Տանին, սակայն 1/16-ում զիջեց ուզբեկ մարզիկ Ռուսլան Կուդաեւին եւ ավարտեց ելույթները առաջնությունում:

Մեր մնացած երկու սուսերամարտիկները` Արկադի Մուրադյանը եւ Ղարիբ Վարդանյանը, իրենց խմբերում զբաղեցրին համապատասխանաբար 6-րդ ու 7-րդ տեղերը եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: