Բացել լրահոսը Փակել լրահոսը
1070129
A A
Քաղաքականություն

Պուտինի և Բայդենի բանակցությունները ավարտվել են

 Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են երկու ժամից ավելի, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկու երկրների ղեկավարների՝ տեսակապի ձևաչափով բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով 18:08-ին։ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը նախ ողջույններով են փոխանակվել, ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել ապագայում Ռուսաստանի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպել։ Բանակցությունների մնացյալ հատվածը չի հեռարձակվել։

Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո մտադիր է դրանց արդյունքները քննարկել եվրոպացի դաշնակիցների հետ։