Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԸՀ
A A
Քաղաքականություն

Վեց ՏԸՀ-ում վերահաշվարկ կիրականացվի․ԿԸՀ

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև դեկտեմբերի 07-ը` ժամը 11.00-ն:
 
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում:
 
Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։
Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ից:
Այս մասին հայտնում է ԿԸՀ-ը։