Բացել լրահոսը Փակել լրահոսը
071221Hushahamalir2
A A
Քաղաքականություն Հասարակություն

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում  հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

 

Երկրի ղեկավարին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։